Monday, January 23, 2012

Թուրքական հեռուստաալիքը մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին

Panorama.am. 23-1-2012- Հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր հայտարարված, թուրքական CNNTurk հեռուստաալիքի «Kanal D»-ի` «Բարի օր» ծրագրում Իրֆան Դեյիրիմջին, Ադրբեջանին ցավակցություն հայտնելու փոխարեն, մեղադրանքներ է հնչեցրել: Բաքվին մեղադրել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորությանը փոքրաթիվ պատվիրակություն ուղարկելու համար և ընդգծել, որ դրանով Ադրբեջանը նեղացրել է թուրքերին: «Թուրքերը սպասում էին, որ Ադրբեջանն ավելի ակտիվորեն և ավելի բարձր մակարդակով կմասնակցի Դենքթաշի հուղարկավորությանը և ավելի ուշադիր կլինի այդ հարցին: Իմացեք, որ մենք ձեզանից շատ նեղացած ենք այս հարցում», -ուղիղ եթերով ասել է Kanal D-ի հաղորդավարը:

No comments:

Post a Comment