Tert.am. 23-1-2012- Հունվարի 22-ին ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը անցնելով Հորմուզի նեղուցը մտել է Պարսից ծոց` տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ավիակրին ուղեկցում են բրիտանական և ֆրանսիական ռազմանավեր: Ավիակրի Պարսից ծոցում հայտնվելը նախապես պլանավորված էր և անցել է առանց արտակարգ միջադեպերի:
2011թ. դեկտեմբերից հետո «Աբրահամ Լինքոլն»-ը առաջին ամերիկյան ավիակիրն է, որը հայտնվել է Պարսից Ծոցում, մինչ այդ Ծոցում էր «Ջոն Ստենիս» ավիակիրը:
Պաշտոնական Թեհրանը նախապես սպառնացել էր Վաշինգտոնին, որ եթե Պարսից ծոցում հայտնվի ամերիկյան այլ ավիակիր, Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում է աշխարհի նավթի ծովային փոխադրումների մոտ 40%-ը: Սակայն ԱՄՆ-ի իշխանություններն իրենց հերթին հայտարարել էին, որ թույլ չեն տա նման բան:
Այնուամենայնիվ, հունվարի 21-ին Իրանի իշխանությունները փոխեցին իրենց դիրքորոշումը հարցի շուրջ, նշելով, որ եթե ԱՄՆ-ը իր ավիակիրն ունի Պարսից ծոցում կամ Արաբական ծովում, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները մտադիր են Թեհրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որպեսզի կանխեն Իրանի միջուկային ծրագրի զարգացումը, քանի որ ըստ նրանց` այն ռազմական բնույթ է կրում: Սակայն պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իրենց ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:
Monday, January 23, 2012
Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց

No comments:
Post a Comment