Tuesday, January 24, 2012

Ֆրանսիայում ցեղասպանության օրինագծի ընդունումը բարկացրել է թուրքերին

1in.am. 24-1-2012- Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները ծայրահեղ վատացման են գնում այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը ավելի ուշ` երկուշաբթի օրը, ընդունեց պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը` ներառյալ հայկական ցեղասպանությունը: The New York Times-ը հաղորդում է,որ Թուրքիայի վարչապետը, ակնկալելով օրինագծի ընդունումը, քայլը անվանել էր «անհասկանալի» և խոստացել էր «քայլեր ձեռնարկել»: Թուրքիան արդեն իսկ դադարեցրել է ռազմական համագործակցությունը, երկկողմանի քաղաքական համաձայնությունները և տնտեսական պայմանագրերը Ֆրանսիայի հետ հենց օրինագծի պատճառով և երկուշաբթի օրը հայտնել էր, որ հնարավոր է` դադարի աջակցել Euronews-ին, որը Ֆրանսիայում հիմնված միջազգային լրատվական ցանց է, որտեղ Թուրքիայի ազգային ռադիոկայանը և հեռուստատեսային ցանցը 15.5 տոկոս մասնաբաժին ունի: Երկար քննարկումներից հետո Սենատը 127 կողմ և 86 դեմ ձայներով քվեարկեց օրինագծի ընդունման օգտին, մինչդեռ հարյուրավոր հայեր և թուրքեր ցույցի էին դուրս եկել Սենատի բակում: Եթե օրինագիծը նաև ստորագրվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից, ապա նրանք, ովքեր կհերքեն պաշտոնապես ճանաչված ցանկացած ցեղասպանություն, կդատապարտվեն մեկ տարի ազատազրկման և ստիպված կլինեն 58000 դոլար տուգանք վճարել:Օրինագծում հստակ չի նշվում միայն հայկական ցեղասպանության մասին, բայց Ֆրանսիան միայն 1915 թվականին տեղի ունեցած մոտավորապես 1.5 միլիոն հայերի սպանություններն է որպես ցեղասպանություն ճանաչում: Թուրքիայում հայկական ցեղասպանության հանրային հաստատումը համարվում է հանցանք, քանի որ դա վիրավորանք է թուրք ինքնությանը:

No comments:

Post a Comment