«Լրագիր» 23-1-2012- Հայաստանի իշխանությունն արդեն տեւական ժամանակ է ուղղակի կամ անուղղակի հայտարարում է, որ հաջորդ, այսինքն 2012 թվականի խորհրդարանում օլիգարխներ չեն լինելու: Կոնկրետ օլիգարխներ էլ իրենք հայտարարում, թե խորհրդարան չեն ուզում գնալ, թե չեն առաջադրելու իրենց թեկնածությունը: Շատերի մասին էլ ԶԼՄ-ներն են գրում, որ այս կամ այն մականունավոր օլիգարխը որոշել է չառաջադրվել: Այդ դեպքերում հիմնականում ասվում է, որ այդ որոշումը կայացվել է իշխանության կոչով կամ հորդորով:
Այդ ամենը կարծես թե լավ է, լավ է, որ խորհրդարանը ինչ որ չափով կօլիգարխազերծվի, թեեւ դատելով Հայաստանի իշխանա-քաղաքական ավանդույթներից, այդ դեպքում առաջանում է ինտելեկտուալ կոմֆորմիզմի վտանգը՝ երբ ինտելեկտուալ դեմքերի անվան տակ խորհրդարան կարող են մտնել իշխանություն-օլիգարխիա դաշինքի սպասավորներ, որոնք ծառայելու են նույն դաշինքի, ոչ թե հանրության եւ պետության շահին:
Ահա նաեւ այդ համատեքստում, երբ հնչում են հայտարարություններ, որ օլիգարխները չեն լինի խորհրդարանում, առաջանում է թերեւս մի պարզ հարց՝ իսկ որտեղ կլինեն նրանք:
Արդյոք խորհրդարանում չլինելու պարագայում, օլիգարխիայի դերն ու ազդեցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, իշխանական համակարգում, էապես նվազելու է /ենթադրենք դժվար է միանգամից այդ դերը չեզոքացնելու գործը/:
Չէ որ խնդիրը տեխնիկական չէ, երբ այս կամ այն մարդը մանդատ չի վերցնի: Չէ որ շատ օլիգարխների դեպքում դա նույնիսկ երանելի վիճակ է, որովհետեւ մանդատը նրանցից շատերի համար ավելորդ բեռ է, պատասխանատվության եւ հրապարակայնության ավելորդ ծանրություն, եւ նրանցից շատերը հաճույքով կմնային այդ ամենից հեռու եւ կվայելեին իրենց փողն ու իշխանությունը:
Բայց այստեղ էլ առաջ է գալիս հարցը, թե ինչու էին նրանք հայտնվում խորհրդարանում: Արդյոք կային օլիգարխներ, որոնք խորհրդարան էին գալիս իրենց կամքին հակառակ:
Խնդիրը թերեւս այն է, որ նրանց հանդեպ բռնություն կամ բռնության սպառնալիք, ինքնին որեւէ մեկը երեւի թե չի գործել խորհրդարան բերելու համար, բայց այդ սպառնալիքն ինքնին հանդիսացել են այն համակարգն ու փոխհարաբերությունները, որոնք հաստատված են երկրում: Այսինքն, օլիգարխն ինքը գնացել է խորհրդարան, որպեսզի իր համար անվտանգության երաշխիքներ ունենա եւ պաշտպանի իր սեփականությունն ու դիրքերը:
Խորհրդարանը հանդիսացել է իշխանություն-օլիգարխիա փոխադարձ գործարքի մի հարթակ, որտեղ կողմերը միմյանց ծառայություն են մատուցել եւ ձեռք բերել երաշխիքներ: Ինչու օլիգարխն իր փոխարեն մեկ ուրիշին չի գործուղել խորհրդարան: Որովհետեւ չի վստահել այդ մեկ ուրիշին, լավ իմանալով, որ իշխանական համակարգում ամեն ինչ կառուցված է առք ու վաճառքի սկզբունքների վրա, եւ այդ մեկ ուրիշը մի օր կարող է իրեն դնել փաստի առաջ:
Օրինակ, խորհրդարան “ուրիշին” էր գործուղում միայն Հրանտ Վարդանյանը, որովհետեւ այդ “ուրիշներն” իր որդիներն էին, որոնց դավաճանությանը նա թերեւս չէր կասկածում: Իսկ մյուս օլիգարխները կամ որդի չունեին, կամ էլ որդիները շատ փոքր են խորհրդարան գործուղելու համար, այդ պատճառով էլ հայրերը գալիս էին անձամբ:
Հետեւաբար, խորհրդարանի “կորուստը”, կամ դրանում ուղղակի ներգրավվածության հնարավորության կորուստը օլիգարխների համար որոշակիորեն նշանակում է կորուստներ երաշխիքային համակարգում: Այստեղ է, որ առաջ է գալիս փոխհատուցման հարցը. խորհրդարանը զիջելու դիմաց նրանք իշխանությունից կպահանջեն փոխհատուցում երաշխիքների մասով:
Տալու՞ է արդյոք իշխանությունն այդ փոխհատուցոմը: Այսինքն, խորհրդարանից դուրս ի՞նչ դերում է հայտնվելու օլիգարխիան: Դա է ամենակարեւոր խնդիրը, ոչ թե խորհրդարանում լինել չլինելը:
Որովհետեւ եթե տեղի է ունենալու այդ երաշխիքային “փոխանակումը”, ապա “հետերաշխիքային” սպասարկման որակի առումով հանրությանն ու պետությանը որեւէ լուսավոր հեռանկար չի սպասում:
Խնդիրը Հայաստանում այն չէ, որ օլիգարխը դուրս մնա խորհրդարանից: Խնդիրը Հայաստանում այն է, որ օլիգարխիան մտնի օրենսդրական եւ սահմանադրական դաշտ: Որովհետեւ, եթե այս կամ այն մականունավորը, նախագահի այս կամ այն մերձավոր օլիգարխը կամ հարազատը պետք է խորհրդարանում չլինի, բայց շարունակի միեւնույն “անբռնազբոսությամբ” իշխել պետական եւ հասարակական կենսագործունեության հետ առնչվող ոլորտներում, ապա խորհրդարանի օլիգարխազերծումն այստեղ արդեն ստանում է գրոշի արժեք:
Խորհրդարանից դուրս բերելուն միաժամանակ, հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես է օլիգարխիան մտնում Սահմանադրության եւ օրենքի դաշտ, թե ինչպես է երկրում իր դիրքերը զիջում իշխանություն-օլիգարխիա դաշինքը: Այլապես կնշանակի կամ պարզապես կստացվի, որ այդ դաշինքն ընդամենը մանեւրում է:
Մինչդեռ այդ մանեւրի հնարավոր էֆեկտը, նույն այդ դաշինքի երկու կողմի համար էլ, լինելու է չափազանց կարճաժամկետ, որովհետեւ հանրային կոմունիկացիաների արագ առաջընթացի պայմաններում այդօրինակ մանեւրները դեռեւս չեն “խեղդվում”, բայց բացահայտվում են “օրորոցում”:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, January 23, 2012
Օլիգարխների նոր տեղը

No comments:
Post a Comment