News.am. 23-1-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին սպառնացել է Ֆրանսիային` պնդելով, թե ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան շարունակական պատժամիջոցներ կկիրառի Ֆրանսիայի դեմ:
Ինչպես տեղեկացում է թուրքական IHA գործակալությունը, Դավութօղլուն France 24-ին տված հարցազրույցում ասել է, թե ինքը հույս ունի, որ Թուրքիան ստիված չի լինի հայտարարել պատժամիջոցների մասին: «Չմտածեք, որ Թուրքիան ձայն չի հանի, եթե օրինագիծն ընդունվի: Նոր պատժամիջոցներ են լինելու եւ դրանք կշարունակվեն այնքան, մինչեւ փոխվի Ֆրանսիայի վերաբերմունքը»,-նշել է Դավութօղլուն`պնդելով, թե օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրինագիծը պետք է հունվարի 23-ին քվեարկության դրվի Ֆրանսիայի Սենատում։
Monday, January 23, 2012
Դավութօղլուն կրկին սպառնացել է Ֆրանսիային

No comments:
Post a Comment