HayNews.am. 23-1-2012- Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին գրում է The New York Times-ը` «Թուրքիայի բողոքի ակցիայի շուրջ, Ֆրանսիայի օրենսդիրները քննարկելու են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը» հոդվածում:
Հոդվածի հեղինակը գրում է. «Ֆրանսիայի այս նախաձեռնությունը համարել են ևս մեկ քայլ այն ճանապարհով, որն արդեն վատացրել է թուրք-ֆրանսիական հարաբերությունները»:
«Օրինագիծը Վալերի Բոյերի նախաձեռնությունն է: Միսս Բոյերը, ով Մարսելից է ՝ քաղաք, որտեղ մեծ է հայ ընտրողների թիվը, ժխտում է իր առաջարկի քաղաքական ենթատեքստը: «Ցեղասպանությունը համաշխարհային խնդիր է: Երևույթ է, որը բարձր է քաղաքականությունից»,- նշել է Բոյերը»:
«Սակայն նրա առաջարկած օրինագիծը զայրացրել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ալան Ժյուպեին, ով նշել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման համար սխալ ժամանակ է ընտրվել»,-հավելում է հոդվածագիրը և նկատում, որ «Ֆրանսիայի հայերը` շուրջ 500 հազար հոգի, ողջունել են օրինագծի ընդունումը»:
Ալեքսիս Գոցսիյանը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը, նշել է, որ «Ֆրանսիան և Հայաստանը հազարավոր տարիներ լավ հարաբերություններ են ունեցել: Այն, որ ֆրանսիացիները ցանկանում են ընդունել այս օրենքը, ցույց է տալիս, որ ֆրանսիացիները հասկանում են հայերի պատմությունը»:
Monday, January 23, 2012
The New York Times-ը՝ Ցեղասպանության օրինագծի մասին

No comments:
Post a Comment