News.am. 20-1-2012- Թուրքական Hurriyet-ը պնդում է, թե իր թղթակցին հաջողվել է գտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նամակը կապված Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի ընդունման հետ։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն վարչապետ, այս նամակը գրում եմ Ձեր նամակին ի պատասխան։ Նախ կուզեմ շեշտել, որ հայկական օրինագծի նպատակն է ապաքինել 100 տարի բաց մնացած վերքերը։ Օրինագծում ոչ մի ժողովուրդ կամ երկիր թիրախ ընտրված չէ, քանի որ հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության մայրամուտին թուրք ժողովուրդը տառապանքներ է կրել։
Գիտեմ, որ պատմության հետ առերեսվելը հեշտ չէ, սակայն Ֆրանսիան այդ հարցում իր պարտականությունը կատարել է։ Ֆրանսիան ընդունել է ստրկավաճառության մեջ մեղքի իր պատասխանատվությունը։ Ճանաչել Ֆրանսիայի դերակատարումը Ֆրանսիայում ապրող հրեաներին համակենտրոնացման ճամբար ուղարկելու մեջ։ Ես անձամբ 2007-ին քննադատել եմ Ֆրանսիայի կողմից Ալժիրում իրականացրած գործողությունները եւ խոսել եմ ալժիրցիների կրած տառապանքների մասին։
Թուրքիան մեծ երկիր է եւ Ֆրանսիայի կարեւոր դաշնակիցը։ Ցանկանում եմ, որ երկու բարեկամ եւ դաշնակից երկրներն իրենց հարիր ողջախոհություն ցուցաբերեն։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս օրինագծի հետ կապված ծայրահեղ քայլերը երկու երկրների միջեւ հարաբերություններին կվնասեն եւ դրա պատասխանատվությունը կընկնի այդ քայելերն իրականացնող կողմի վրա»:
Friday, January 20, 2012
Սարկոզին պատասխանել է Էրդողանի նամակին. Hurriyet

No comments:
Post a Comment