Tert.am. 20-1-2012- Թուրքիայում ավելի քան 30 000 ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության դեմ, որն այդպես էլ չկարողացավ լույս սփռել այդ հանցագործության բոլոր կողմերի վրա, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Ավելի վաղ նույն պարբերականը հայտնում էր 10 000 ցուցարարների մասին։ BBC-ն իր հերթին հաղորդում է ավելի քան 20 000 ցուցարարների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները կարմիր հետքերով նշումներ են արել այն վայրում, որտեղ 5 տարի առաջ իր խմբագրության առաջ օրը ցերեկով սպանվեց Դինքը:
Շատերը, արդեն ավանդույթ դարձած կարգով, ներկայացել են պաստառներով, որոնց վրա գրված էր. «Բոլորս Դինք ենք, բոլորս հայ ենք»:
Հազարավոր մարդիկ հանուն արդարության լուռ քայլերթ են իրականացրել, որին միացել են մի շարք թուրք առաջնորդներ և առաջատար գործարարներ:
Թուրքիայում դժգոհություն էր առաջացրել Դինքի գործով դատավճիռը, որով ցմահ դատապարտվեց Յասին Հայալը` սպանությունը ծրագրելու մեղադրանքով,մինչդեռ մնացած 17 մեղադրյալներն արդարացվեցին:
Դատարանը նաև հրաժարվել էր հրապարակել իր վճիռը 19-րդ կասկածյալի վերաբերյալ:
Դինքի դատապաշտպանները հայտնել են, որ իրենք բողոքարկելու են վճիռը:
Friday, January 20, 2012
Բազմահազարանոց քայլերթ Ստամբուլում՝ Դինքի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ

No comments:
Post a Comment