Tuesday, February 21, 2012

Իրանական կայք. Ադրբեջանի պետական որոշ շրջանակներ զբաղված են թմրանյութերի տարածմամբ

Panorama.am. 20-2-2012- Ադրբեջանի պետական որոշ շրջանակներ զբաղված են թմրանյութերի տարածմամբ: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակության կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է որպես Եվրոպա արտահանվող թմրանյութերի տարանցիկ ճանապարհ, այդ նպատակով էլ Աֆղանստանում ադրբեջանցի զինվորները ամերիկացիների հետ միասին հսկում են խաշխաշի աճեցման դաշտավայրերը: Հոդվածագիրը, անդրադառնալով Ադրբեջանի երիտասարդության շրջանում թմրանյութերի տարածման խնդրին, գրում է, որ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի, ինչպես նաև «գեյ-շքերթի» կազմակերպման նպատակներից մեկն էլ երիտասարդության շրջանում թմրամոլությունը տարածելն է:

No comments:

Post a Comment