Saturday, February 18, 2012

«Հայ-թուրքական սահմանը փակ է միայն ձևականորեն». ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար

1in.am. 18-2-2012- Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի խորհրդարանի՝ միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին. «Հայ-թուրքական սահմանը փակ է միայն ձևականորեն, այն փաստացիորեն բաց է: Օրական Ստամբուլից դեպի Երևան իրականացվում է 4 ավիաթռիչք, Թուրքիայում ապօրինաբար բնակվում են ավելի քան 100,000 հայեր, հայ կանայք հանդիսանում են թուրք երեխաների դայակները: Իսկ ո՞ւր է այստեղ փակ սահման: Այն միայն ձևականորեն է փակ»: Սեիդովը նաև իր զարմանքն է հայտնել Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ ոչ վաղ անցյալում Ստամբուլում կազմակերպված բողոք-ակցիայի վերաբերյալ, որի մասնակիցները հանդես էին եկել «Մենք բոլորս հայեր ենք» կարգախոսով. «Գերմանիայում սպանվել են թուրքեր (ամենայն հավանականությամբ, նկատի է առնվում Թալեաթ փաշայի սպանությունը.- 1in.am), սակայն, չգիտես ինչու, ոչ մի գերմանացու մոտ միտք չհղացավ դուրս գալ փողոց՝ «Մենք բոլորս թուրքեր ենք» կարգախոսով»: Հիշեցնենք, որ թուրք պատմաբան, հրապարակախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը ոչ վաղ անցյալում թուրքական Taraf թերթում Դինքի սպանությանը նվիրված իր հոդվածում գրել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը Թալեաթ փաշայի սպանության ռևանշն է:

No comments:

Post a Comment