Monday, February 20, 2012

Իրանական ռազմանավերը մտել են սիրիական նավահանգիստ

Tert.am. 20-2-2012- Իրանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` իրանական 2 ռազմանավ է անցել Սուեզի ջրանցքը և հասել Սիրիա` առաջացնելով Իսրայելի վրդովմունքը: Իրանական նավերը մտել են Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգիստ: Ըստ իրանական լրատվամիջոցների` Իրանի կողմից Սիրիային ցույց տրված այս աջակցությունը «ծայրահեղ անհանգստություն է առաջացրել սիոնիստական ուժերի շրջանում»: Իսրայելական պաշտոնական հայտարարություններում այս քայլը քննադատվում է և բնութագրվում «սադրանք» և «ուժային գերակշռության խաղ»: Իսրայելը հայտարարել է, որ հետևելու է նավերին, որպեսզի դրանք չմոտենան իր ափերին: Իրանցի ծովակալ Հաբիբոլլահ Սայարին չի հայտնել, թե կոնկրետ քանի նավ և ինչ առաքելությամբ է Միջերկրական ծով դուրս եկել: Մամուլում, սակայն, խոսվում է 2 ռազմանավերի մասին, քանի որ մինչ այդ հայտնի էր դարձել իրանական 2 նավերի` Կարմիր ծով մտնելու մասին: Իրանցի ծովակալի հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին 33 տարիների ընթացքում Իրանի դեմ ամենից թշնամական պատժամիջոցների պարագայում անգամ իմամ Խամենեիի հրահանգներին հնազանդ իրանցիները շարունակում են ավելացնել իրենց մտավոր և ռազմական կարողությունները:

No comments:

Post a Comment