Tert.am. 20-2-2012- Իրանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` իրանական 2 ռազմանավ է անցել Սուեզի ջրանցքը և հասել Սիրիա` առաջացնելով Իսրայելի վրդովմունքը:
Իրանական նավերը մտել են Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգիստ: Ըստ իրանական լրատվամիջոցների` Իրանի կողմից Սիրիային ցույց տրված այս աջակցությունը «ծայրահեղ անհանգստություն է առաջացրել սիոնիստական ուժերի շրջանում»:
Իսրայելական պաշտոնական հայտարարություններում այս քայլը քննադատվում է և բնութագրվում «սադրանք» և «ուժային գերակշռության խաղ»: Իսրայելը հայտարարել է, որ հետևելու է նավերին, որպեսզի դրանք չմոտենան իր ափերին:
Իրանցի ծովակալ Հաբիբոլլահ Սայարին չի հայտնել, թե կոնկրետ քանի նավ և ինչ առաքելությամբ է Միջերկրական ծով դուրս եկել: Մամուլում, սակայն, խոսվում է 2 ռազմանավերի մասին, քանի որ մինչ այդ հայտնի էր դարձել իրանական 2 նավերի` Կարմիր ծով մտնելու մասին:
Իրանցի ծովակալի հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին 33 տարիների ընթացքում Իրանի դեմ ամենից թշնամական պատժամիջոցների պարագայում անգամ իմամ Խամենեիի հրահանգներին հնազանդ իրանցիները շարունակում են ավելացնել իրենց մտավոր և ռազմական կարողությունները:Monday, February 20, 2012
Իրանական ռազմանավերը մտել են սիրիական նավահանգիստ
Tert.am. 20-2-2012- Իրանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` իրանական 2 ռազմանավ է անցել Սուեզի ջրանցքը և հասել Սիրիա` առաջացնելով Իսրայելի վրդովմունքը:
Իրանական նավերը մտել են Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգիստ: Ըստ իրանական լրատվամիջոցների` Իրանի կողմից Սիրիային ցույց տրված այս աջակցությունը «ծայրահեղ անհանգստություն է առաջացրել սիոնիստական ուժերի շրջանում»:
Իսրայելական պաշտոնական հայտարարություններում այս քայլը քննադատվում է և բնութագրվում «սադրանք» և «ուժային գերակշռության խաղ»: Իսրայելը հայտարարել է, որ հետևելու է նավերին, որպեսզի դրանք չմոտենան իր ափերին:
Իրանցի ծովակալ Հաբիբոլլահ Սայարին չի հայտնել, թե կոնկրետ քանի նավ և ինչ առաքելությամբ է Միջերկրական ծով դուրս եկել: Մամուլում, սակայն, խոսվում է 2 ռազմանավերի մասին, քանի որ մինչ այդ հայտնի էր դարձել իրանական 2 նավերի` Կարմիր ծով մտնելու մասին:
Իրանցի ծովակալի հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին 33 տարիների ընթացքում Իրանի դեմ ամենից թշնամական պատժամիջոցների պարագայում անգամ իմամ Խամենեիի հրահանգներին հնազանդ իրանցիները շարունակում են ավելացնել իրենց մտավոր և ռազմական կարողությունները:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment