1in.am. 21-2-2012- Ճապոնիայի առևտրի և արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ իրենք ԱՄՆ-ի հետ դեռևս համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե Ճապոնիան որքանով պետք է կրճատի Իրանից նավթի ներկրումները:
Associated Press-ը հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ Ճապոնիան
Իրանից նավթի ներկրումները կկրճատի տարեկան 11 տոկոսով: Yomiuri թերթը
տեղեկացնում է, որ այս կերպ Ճապոնիան կփորձի խուսափել ԱՄՆ-ի կողմից
ներկայացվող պատժամիջոցներից:
Yomiuri-ի հաղորդմամբ՝ Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել
անցած շաբաթ կայացած բանակցությունների ժամանակ` կնքելով
պաշտոնական գործարք:
No comments:
Post a Comment