Tuesday, February 21, 2012

Իրանի օդուժը կվերահսկի երկրի միջուկային օբյեկտները

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրանական օդուժն այսուհետ կհսկի երկրի միջուկային տարածքները, տեղեկացնում է BBC-ն։ Համաձայն Իրանի զինված ուժերի հրամանատարության հայտարարության՝ այդ նպատակով զորավարժություններ տեղի կունենան երկրի հարավում։ Զորքերի առջև խնդիր է դրված՝ կանխել բոլոր հնարարվոր սպառնալիքները։ Հատկապես խիստ հսկողության տակ կլինեն միջուկային կենտրոնները, կարևոր նշանակության այլ տարածքներ և հասարակական վայրեր։ «Զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդել երկրի հակաօդային ուժերի համատեղ գործողությունները,» ասված է պետական «ԻՌՆԱ» գործակալության տարածած հայտարարությունում։

No comments:

Post a Comment