Tuesday, February 21, 2012

Բաքվի «Եվրատեսիլն» անվանել են «Դիկտատորի կարնավալ»

Panorama.am. 20-2-2012- Անգլիական The Guardian և գերմանական Die Spiegel թերթերը այս տարի «Եվրատեսիլը» Բաքվում անցկացվելու վերաբերյալ վերջերս հրապարակած հոդվածներում հատուկ անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության սահմանափակման, քաղաքական ակտիվիստներին արհեստական մեղադրանքներով կալանքի տակ պահելու և Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության մասին հարցերին: «Ազադլիգ»-ը գրում է, որ երկու օր առաջ Գերմանիայի N-TV հեռուստաալիքը Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացումը «Դիկտատորի կարնավալ» է անվանել և Ալիևների իշխանությունը նմանեցրել մաֆիոզ կառույցի: Գերմանական հեռուստաալիքը հայտնել է, որ Բաքվի իշխանությունները Արևմուտքին և այդտեղ ժամանող հյուրերին ժամանակակից երևալու համար բերել են 500 լոնդոնյան տաքսիներ և մտադիր են մինչև մարտ դրանց թիվն ավելացնել ևս 500-ով, ինչը բողոքի մեծ ալիք է առաջացրել է Բաքվի տաքսիի վարորդների մոտ: Հեռուստաալիքը նշել է, որ «Եվրատեսիլի» համար նոր համերգասրահ կառուցելու համար իշխանությունները քանդել են այդ վայրում բնակվող մարդկանց տները, որոնց բավարար փոխահտուցում չի տրվել` նոր բնակարաններ ձեռք բերելու համար: Նշվել է, որ The Amnesty Internaional-ը հայտնել է, որ Ադրբեջանում ազատ մամուլի գործունեությունը սահմանափակվում է, խոսքի ազատություն ընդհանրապես չկա, և ներկայում այդ երկրում 16 քաղբանտարկյալ կա: Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը «Եվրատեսիլ-2012»-ի Գերմանիայի պատվիարկությանն առաջարկել է Բաքվում հագնել ադրբեջանցի քաղբանտրկյալների նկարներով շապիկներ: «Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ արևելյան մենթալիտետ ունենալով հանդերձ` նպատակադրվել է երկիրը առաջ տանել արևմտյան արժեքներով: Սակայն Ադրբեջանի որդեգրած ճանապարհը շատ հեռու է Արևմուտքից: Այստեղ ազատ ընտրությունները բացակայում են: 2003 թ-ից Ադրբեջանը գլխավորում է նախկին կոմունիստ նախագահ Հեյդար Ալիևի որդին` Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևը ներկայում «համազգային առաջնորդ» է կոչվում: Արևմտյան երկրները, միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները և տեղացի հասարակական ակտիվիստները խստորեն քննադատում են Ալիևների իշխանությանը: Իլհամ Ալիևի իշխանությանը քննադատողները ֆիզիկական և հոգեբանական ճնշումների են ենթարկվում և մեղադրվում երկրի հեղինակությունը խայտառակելու ու հակաադրբեջանական շրջանակների հետ համագործակցելու մեջ: Բաքվում մրցույթի կազմակերպման վրա մեծ փողեր են ծախսվում: Amnesty International-ի պաշտոնյա Թիմ Շրեդերի խոսքով` Ադրբեջան եկող նավթային փողերը հոսում են մութ ուղիներով, որից ժողովուրդը ոչ մի շահ չունի: Ալիևի իշխանությունը մաֆիոզ կառույցի գործունեություն է հիշեցնում: Transparency International-ի զեկույցում կոռուպցիայի մակարդակով Ադրբեջանը նշվել է 143-րդ տեղում: Նախկին խորհրդային երկրի մայրաքաղաքում մաֆիոզ կառույցները յուրացնում են բնական պաշարներից եկող եկամուտները», -հայտնել է գերմանական N-TV հեռուստաալիքը:

No comments:

Post a Comment