News.am. 20-2-2012- Եվրամիության 27 անդամ-երկրները միաձայն որոշում են կայացրել Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) դրական որոշումն արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերին: Բանակցությունների մեկնարկի համար ԵՀ-ի կողմից դրվել էին օրենսդրական փոփոխությունների, օրենսդրության կիրարկման բարելավման եւ համապատասխան կառույցների հզորացման ուղղությամբ նախապայմաններ արտաքին առեւտրին առնչվող մի շարք բնագավառներում:
2011 թվականի ընթացքում Հայաստանը էական եւ շոշափելի առաջընթաց գրանցեց նշված ոլորտներում պարտավորությունների եւ ամրագրված գլխավոր առաջնայնությունների կատարման եւ ավարտին հասցնելու ուղղությամբ:
Իրականացված աշխատանքը եւ դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք հանդիսացան ԵՄ կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը:
ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու եւ ուղղորդելու իր արտահանման կարողությունները եւ առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:
Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:
Tuesday, February 21, 2012
ԵՄ-ն որոշել է սկսել Հայաստանի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները

No comments:
Post a Comment