Saturday, February 11, 2012

Էրդողանը արգելել է Թուրքիայի խորհրդարանում քննարկել Խոջալուի իրադարձությունները

Panorama.am. 10-2-2012- Թուրքական ապտակ` Բաքվին. Թուրքիայի խորհրդարանը Սենեգալի հետ «Հողագործության պայմանագրի» հարցը կարևորել է Խոջալուի իրադարձությունների քննարկումից: «pia.az»-ը գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հերթական անգամ հետաձգել է Խոջալուի իրադարձությունները խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու առաջարկը: Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր, առաջարկի հեղինակ Սինան Օղանը facebook-ի իր էջում հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում առաջարկի քննարկումը խոչընդոտած ԱԶԿ-ը խորհրդարանում Սենեգալի հետ «Հողագործության պայմանագրի» քննարկումը կարևորել է Խոջալուի իրադարձությունների քննարկումից: Ս.Օղանը facebook-ում գրել է. «ԱԶԿ-ը չընդունեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի իրադարձությունների քննարկման առաջարկը` ավելի կարևորելով Սենեգալի հետ գյուղատնտեսական պայմանագիրը»:

No comments:

Post a Comment