Saturday, February 11, 2012

Էրդողանը երեկ վիրահատության է ենթարկվել Ստամբուլում

1in.am. 11-2-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան դարձյալ ենթարկվել է վիրահատության: Նշվում է, որ այդ վիրահատությունը պետք է տեղի ունենար հինգշաբթի օրը, սակայն Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) վերնախավի հետ կապված պատմության պատճառով այն հետաձգվեց մեկ օրով: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանը բավարարել է Ստամբուլի հանրապետական դատախազության միջնորդությունը և «Քրդական համայքների միության» (KCK) գործի շրջանակներում ցուցմունքներ տալու չներկայացած Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ղեկավար Էմրե Թաներին, ղեկավարի տեղակալ Աֆեթ Գյունեշին և MIT-ի ևս 2 նախկին աշխատակիցներին կալանելու որոշում է արձակել: Նշվում է, որ երեկ ուրբաթօրյա նամազից հետո Էրդողանը եկել է Ստամբուլում գտնվող իր նստավայր, որտեղ մեկ ժամ մնալուց հետո այցելել է իր ծնողների գերեզման: Երեկոյան նա տեղափոխվել է Մեդիպոլի հիվանդանոց, ուր և Դուրսուն Բուղրան ու նրա թիմը երկրորդ անգամ են ենթարկել վիրահատության նրան: Բժիշկները հայտնել են, որ ներկայումս Էրդողանի առողջական վիճակը լավ է: Շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին նշանակված Էրդողանի բոլոր ծրագրերը չեղյալ են հայտարարվել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Էրդողանը մարսողական համակարգի հետ խնդիրներ ունենալու պատճառով վիրահատության էր ենթարկվել Ստամբուլում:

No comments:

Post a Comment