Tert.am. 20-2-2012- Իտալիայի և Հունաստանի կառավարությունները երկուշաբթի հայտարարել են, որ կշարունակեն առաջ մղել Թուրքիա-Հունաստան-Իտալիա (ITGI) գազատարի նախագիծը` որպես ադրբեջանական գազի Եվրոպա տեղափոխման միջոց, չնայած` «Շահ դենիզ» կոնսորցիումի կոզմից այդ գազատարից հրաժարվելու մասին հայտարարությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կարծում ենք, որ ITGI-ը թեկնածուների շարքում ամենաառաջատար և հասուն նախագիծն է», - ասվում է Հունաստանի և Իտալիայի էներգետիկայի նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Իտալիան և Հունաստանը շարունակում են հավատալ, որ ITGI-ը ամենահարմարն է եվրոպական շուկա Կասպիական ավազանի և Մերձավոր Արևելքի բնական գազը հասցնելու համար` ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել են, որ «Շահ դենիզ» կոնսորցիումը այլևս ITGI նախագծին չի մասնակցում:
«Մենք գազատարի կառուցման բազմաթիվ սցենարներ ենք դիտարկում: Այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ կայացված չէ», - հայտարարել է կոնսորցիումի մամուլի քարտուղար Քրիստիան Դոլեզալը:
Հունաստանի կառավարությունում գործակալության աղբյուրները հաղորդել են, որ Հունաստանը ոչ պաշտոնական կերպով այդ որոշման մասին տեղեկացված է եղել: ITGI նախագծից հրաժարվելու որոշումը պայմանավորված է տեղափոխման բարձր գնով և Հունաստանի ճգնաժամից բխող «հունական ռիսկայնությամբ»:
Հունաստանի համար շատ կարևոր է, որ խողովակաշարը իր տարածքով անցնի, և դրա համար երկիրը պատրաստ է ITGI-ի բաժնետերերի կազմում փոփոխությունները կամ տրանսադրիատիկ խողովակաշարին TAP (Թուրքիա-Հունաստան-Ալբանիա-Իտալիա) մասնակցությունը քննարկել:
Հիշեցնենք, որ մոտ 800 կմ երկարությամբ ITGI-ով նախատեսվում է կասպիական գազը Ադրբեջանից Եվրոպա հասցնել: Նախատեսվում է, որ գազատարը կունենա տարեկան 8-10 մլրդ խմ թողունակություն:
Tuesday, February 21, 2012
Հունաստանը և Իտալիան հայտարարել են, որ ադրբեջանական գազով սնվելիք ITGI գազատարից չեն հրաժարվում

No comments:
Post a Comment