Sunday, June 10, 2012

Պաշտոնական Անկարան հաստատել է, որ Հայաստանի նախագահն ու ԱԳ նախարարը հրավիրվել են Թուրքիա

Tert.am. 9-6-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հաստատել է, որ Հայաստանին նախագահի մակարդակով հրավեր է ուղարկվել` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու Ստամբուլում` հունիսի 26-ին: Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը կազմակերպության հիմնադիր անդամներից է և Երևանի մասնակցությունը բնական է: «Մենք հրավեր ուղարկել ենք նախագահի մակարդակով և բարձր մակարդակով մասնակցություն ենք ակնկալում»,- ասել է նա: Ավելի վաղ, ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Անկարան հայկական կողմին հրավերն արդեն ուղարկել է և սպասում է արձագանքին և դրական պատասխանի ակնկալիք ունի:

No comments:

Post a Comment