Sunday, June 10, 2012

Ադրբեջանի տնտեսությունը միշտ զարգանում է. Թուրքիայի էկոնոմիկայի նախարար

1in.am. 9-6-2012- Ադրբեջանի տնտեսությունը մշտապես զարգացման ընթացքում է երկրի նախագահի քաղաքականության շնորհիվ: Trend-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարների հետ Կարսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ադրբեջան կատարած յուրաքանչյուր այցելության ժամանակ մենք ականատես ենք լինում երկրի ակտիվ զարգացմանը: Մեզ ուրախացնում է եղբայրական երկրի հաջողությունը»,- ասել է Չաղլայանը: Թուրք նախարարի տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի համախառն ազգային արդյունքը միասնական կազմում է 850 միլիարդ դոլար: Նա նաև նշել է, որ այս երկրների բնակչության ընդհանուր քանակը 90 միլիոն մարդ է, իսկ երեք երկրների առևտրաշրջանառությունը` 430 միլիարդ դոլար:

No comments:

Post a Comment