News.am. 11-6-2012- Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում 18-19-րդ դարերում Ստամբուլի բազմաթիվ նշանավոր ճարտարապետական կառույցների հեղինակ Պալյանների ստեղծագործություններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետարանին կից Արվեստի տան եւ քաղաքային թանգարանում։ Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացումն իրականացրել է Բաքըրքյոյի քաղաքապետ Աթեշ Ունալ Էրզենը։ Բացմանը ներկա են եղել նաեւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Բաքըրքյոյի գրասենյակի նախագահ Սաիթ Յուջելը, Յեշիլքյոյի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Հաբիփ Օզֆըրընջըն, Յեշիլքյոյի հայկական դպրոցից Արեւ Ջեբեջին, ցուցահանդեսի համակարգող Էլմոն Հանչերը եւ այլոք։ Ցուցահանդեսում ներկայացվել է Պալյանների ընտանիքի կողմից Ստամբուլում ստեղծած Դոլմաբահչեի, Սարայբունուի պալատի, Բեշիքթաշի պալատի, Բեյլերբեյի պալատի, Սուլթան Վալիդեյի պալատի, Դեֆթերդարի պալատի, Նուսրեթիյե մզկիթի, Սելիմիյեյի, Դավութփաշայի, Բեյօղլուի զորանոցների, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու, Չրաղան պալատի, Բեշիքթաշի հայկական Մարուքյան դպրոցի եւ մի շարք այլ հայտնի ճարտարապետական կառույցների լուսանկարները։ Թանգարանը բաց կլինի մինչեւ հուլիսի 2-ը։ Monday, June 11, 2012
Ստամբուլում բացվել է հայտնի հայազգի ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդեսը
News.am. 11-6-2012- Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում 18-19-րդ դարերում Ստամբուլի բազմաթիվ նշանավոր ճարտարապետական կառույցների հեղինակ Պալյանների ստեղծագործություններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետարանին կից Արվեստի տան եւ քաղաքային թանգարանում։ Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացումն իրականացրել է Բաքըրքյոյի քաղաքապետ Աթեշ Ունալ Էրզենը։ Բացմանը ներկա են եղել նաեւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Բաքըրքյոյի գրասենյակի նախագահ Սաիթ Յուջելը, Յեշիլքյոյի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Հաբիփ Օզֆըրընջըն, Յեշիլքյոյի հայկական դպրոցից Արեւ Ջեբեջին, ցուցահանդեսի համակարգող Էլմոն Հանչերը եւ այլոք։ Ցուցահանդեսում ներկայացվել է Պալյանների ընտանիքի կողմից Ստամբուլում ստեղծած Դոլմաբահչեի, Սարայբունուի պալատի, Բեշիքթաշի պալատի, Բեյլերբեյի պալատի, Սուլթան Վալիդեյի պալատի, Դեֆթերդարի պալատի, Նուսրեթիյե մզկիթի, Սելիմիյեյի, Դավութփաշայի, Բեյօղլուի զորանոցների, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու, Չրաղան պալատի, Բեշիքթաշի հայկական Մարուքյան դպրոցի եւ մի շարք այլ հայտնի ճարտարապետական կառույցների լուսանկարները։ Թանգարանը բաց կլինի մինչեւ հուլիսի 2-ը։
No comments:
Post a Comment