Monday, June 11, 2012

Ահմադինեժադը երկրի արևմուտքում զարկ է տվել մի շարք խոշոր նախագծերի իրագործմանը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր այցելել է արևմտյան Քերմանշահ նահանգ, ուր զարկ է տրվել մի շարք խոշոր նախագծերի իրագործմանը: Ահմադինեժադն արդեն իսկ մասնակցել է 300 կիլոմետրանոց երկաթուղու կառուցմանը, որը Համադան նահանգի Մալայեր քաղաքը միացնելու է Քերմանշահ նահանգի Խոսրավի քաղաքի հետ: Բացի այդ՝ Ահմադինեժադը մասնակցել է Զագրոսի էլեկտրակայանի կառուցման և Քերմանշահ նահանգում 5000 բնակելի տների կառուցման բացման արարողակարգերին:

No comments:

Post a Comment