
1in.am. 10-6-2012- Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վաhիդին հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանության բնագավառում մտնում է աշխարհի ամենահզոր երկրների տասնյակի մեջ: «Մենք կարողացել ենք արտադրել ժամանակակից պաշտպանական համակարգեր: Ես կարող եմ վստահությամբ ասել, որ այդ բնագավառում Իրանը մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ»,- Վահիդիի հայտարարությունը մեջբերում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով` երկրում զգալի ձեռքբերումներ են գրանցվել կենսատեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և գիտության այլ ոլորտներում: «Իրանը երբեք չի զիջի Արևմուտքի երկրներին միջուկային ոլորտում: Նրանք պետք է հարգեն Իրանի իրավունքները միջուկային բնագավառում»,- ասել է Վահիդին:
No comments:
Post a Comment