Monday, June 11, 2012

Իրանը մտնում է աշխարհի ուժեղագույն տերությունների տասնյակի մեջ. Իրանի պաշտպանության նախարար

1in.am. 10-6-2012- Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վաhիդին հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանության բնագավառում մտնում է աշխարհի ամենահզոր երկրների տասնյակի մեջ: «Մենք կարողացել ենք արտադրել ժամանակակից պաշտպանական համակարգեր: Ես կարող եմ վստահությամբ ասել, որ այդ բնագավառում Իրանը մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ»,- Վահիդիի հայտարարությունը մեջբերում է Mehr գործակալությունը: Նրա խոսքով` երկրում զգալի ձեռքբերումներ են գրանցվել կենսատեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և գիտության այլ ոլորտներում: «Իրանը երբեք չի զիջի Արևմուտքի երկրներին միջուկային ոլորտում: Նրանք պետք է հարգեն Իրանի իրավունքները միջուկային բնագավառում»,- ասել է Վահիդին:

No comments: