Tert.am. 3-10-2012- Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաշվել է 3 766 ընտրատեղամասերից 3 590-ի տվյալները, այսինքն՝ ընտրողների քվեների 97.03%-ը։ Ինչպես հայտնում է Trend-ի թղթակիցը Թբիլիսիից, նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ձայների 54.8%-ով (1 154 533քվե) հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան։ Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում»-ն է՝ 40.4% (845 169) քվեով։ Այնուհետ Գիորգի Թարգամաձեի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը՝ 2.00% (42 823), Շալվա Նաթելաշվիլիի Լեյբորիստական կուսակցությունը՝ 1.2% (26 058 քվե)։ Հաշվի առնելով, որ ըստ էության առաջատար երկու կուսակցություններից բացի այլ կուսակցություններ չեն հաղթահարել անհրաժեշտ 5%-ի շեմը, ապա մնացած մոտ 4.8% ձայները ևս կբաշխվեն երկու կուսակցությունների միջև, Իվանիշվիլիի կուսակցությունը այս պահին փաստացի վաստակել 57.4%, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ 42.6% (հաշվարկը՝ Tert.am-ի)։ Ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 14 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, նախագահ Միեխիլ Սաակաշվիլին նախօրեին ընդունել է իշխող կուսակցության պարտությունն ու հայտարարել ընդդիմություն դառնալու մասին։ Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին։ Wednesday, October 3, 2012
Վրաստանի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 97%-ը. Իվանիշվիլին մեծացնում է առավելությունը
Tert.am. 3-10-2012- Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաշվել է 3 766 ընտրատեղամասերից 3 590-ի տվյալները, այսինքն՝ ընտրողների քվեների 97.03%-ը։ Ինչպես հայտնում է Trend-ի թղթակիցը Թբիլիսիից, նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ձայների 54.8%-ով (1 154 533քվե) հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան։ Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում»-ն է՝ 40.4% (845 169) քվեով։ Այնուհետ Գիորգի Թարգամաձեի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը՝ 2.00% (42 823), Շալվա Նաթելաշվիլիի Լեյբորիստական կուսակցությունը՝ 1.2% (26 058 քվե)։ Հաշվի առնելով, որ ըստ էության առաջատար երկու կուսակցություններից բացի այլ կուսակցություններ չեն հաղթահարել անհրաժեշտ 5%-ի շեմը, ապա մնացած մոտ 4.8% ձայները ևս կբաշխվեն երկու կուսակցությունների միջև, Իվանիշվիլիի կուսակցությունը այս պահին փաստացի վաստակել 57.4%, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ 42.6% (հաշվարկը՝ Tert.am-ի)։ Ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 14 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, նախագահ Միեխիլ Սաակաշվիլին նախօրեին ընդունել է իշխող կուսակցության պարտությունն ու հայտարարել ընդդիմություն դառնալու մասին։ Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին։
No comments:
Post a Comment