Wednesday, October 3, 2012

Կիեւում ներկայացվել է Ուկրաինայում ցեղասպանությունների պատմության առաջին դասագիրքը

News.am. 3-10-2012- Ուկրաինացի ուսանողները կարող են ցեղասպանության քաղաքականության եւ պետական բռնությունների դեպքերն ուսումնասիրել հատուկ դասագրքի շնորհիվ: Կիեւի «Ե» գրախանութում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը եւ ХХ դարում քաղաքացիական բնակչության զանգվածային բնաջնջման քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը: Analitika.at.ua-ն հայտնում է, որ Կոզիցկու գիրքը հավանության է արժանացել Ուկրաինայի երիտասարդության, սպորտի, կրթության եւ գիտության նախարարության կողմից: Հեղինակն այն ստեղծել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանում ութ տարի դասախոսություններ կարդալուց հետո (2002-2010): Գիրքը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, Ուկրաինայում 1932-1933 թթ. սովի, եվրոպական հրեաների հոլոքոստի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական հանցագործությունների, սոցիալական փորձարկումների եւ 1975-1978թթ. Կամբոջայի ցեղասպանության մասին: Գրքում առանձին ուսումնասիրվել են զանգվածային բնաջնջման այն դեպքերը, որոնք դեռեւս ցեղասպանություն չեն ճանաչվել:

No comments:

Post a Comment