Եվրոպայի խորհուրդը մտադիր չէ Ռամիլ Սաֆարովի խնդրի հետ կապված Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառել: Այս մասին «Թուրան»-ի փոխանցմամբ, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը: Վերջինիս խոսքերով, ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ռամիլ Սաֆարովի հարցի քննարկման ընթացքում նախատեսված չէ նաև որևէ փաստաթղթի ընդունում: «Քննարկումների ժամանակ որևէ հայտարարության կամ բանաձևի ընդունման անհրաժեշտություն չկա: Չկա անհրաժեշտություն նաև դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները»,- նշել է Ժան Կլոդ Մինյոնը: «Ես, խստորեն քննադատում եմ այն փաստը, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, չնայած այն հանգամանքին, որ նա դատապարտվել էր սպանության համար: Դա անընդունելի է և սկանդալային: Ես չեմ կարող բառեր գտնել և ցնցված եմ այն ամենով ինչ տեղի է ունեցել»,- նշել է վերջինս: Tuesday, October 2, 2012
Ժան Կլոդ Մինյոն. Խստորեն քննադատում եմ Սաֆարովին՝ որպես հերոսի դիմավորելու փաստ
Եվրոպայի խորհուրդը մտադիր չէ Ռամիլ Սաֆարովի խնդրի հետ կապված Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառել: Այս մասին «Թուրան»-ի փոխանցմամբ, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը: Վերջինիս խոսքերով, ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ռամիլ Սաֆարովի հարցի քննարկման ընթացքում նախատեսված չէ նաև որևէ փաստաթղթի ընդունում: «Քննարկումների ժամանակ որևէ հայտարարության կամ բանաձևի ընդունման անհրաժեշտություն չկա: Չկա անհրաժեշտություն նաև դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները»,- նշել է Ժան Կլոդ Մինյոնը: «Ես, խստորեն քննադատում եմ այն փաստը, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, չնայած այն հանգամանքին, որ նա դատապարտվել էր սպանության համար: Դա անընդունելի է և սկանդալային: Ես չեմ կարող բառեր գտնել և ցնցված եմ այն ամենով ինչ տեղի է ունեցել»,- նշել է վերջինս:
No comments:
Post a Comment