Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին հոկտեմբերի 4-5-ը այցելելու է Թուրքիա: Պլանավորված է այդ այցի շրջանակներում ստորագրել տնտեսական և էներգետիկ ոլորտներին առնչվող մի շարք համաձայնագրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Իսքենդերին: Վերջինիս խոսքերով՝ Ռահիմին Թուրքիա է այցելելու այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Ավելի վաղ էներգետիկ ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորության մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Թուրքիան Իրանից տարեկան ներկրում է մոտ 8 միլիոն տոննա նավթ և 8 միլիարդ խորանարդ մետր գազ: Tuesday, October 2, 2012
Իրանն ու Թուրքիան ստորագրելու են էներգետիկ ոլորտին առնչվող մի շարք համաձայնագրեր
Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին հոկտեմբերի 4-5-ը այցելելու է Թուրքիա: Պլանավորված է այդ այցի շրջանակներում ստորագրել տնտեսական և էներգետիկ ոլորտներին առնչվող մի շարք համաձայնագրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Իսքենդերին: Վերջինիս խոսքերով՝ Ռահիմին Թուրքիա է այցելելու այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Ավելի վաղ էներգետիկ ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորության մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Թուրքիան Իրանից տարեկան ներկրում է մոտ 8 միլիոն տոննա նավթ և 8 միլիարդ խորանարդ մետր գազ:
No comments:
Post a Comment