հետ միասին, հնարավոր է մեկնի Բաքու` երեկ տեղեկացրել են թուրքական ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ: Մինչ այդ նա մեկնելու է Անկարա` մասնակցելու «Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության» նիստին: Ըստ նույն աղբյուրների, նիստի ավարտից հետո Պուտինն ու Էրդողանը, թերևս, միասին մեկնեն Բաքու` մասնակցելու Տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովին: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սակայն, ՌԴ նախագահի կայքի` նրա առաջիկա այցերի գրաֆիկում Ադրբեջան կատարելիք հնարավոր այցի մասին ոչ մի տեղեկատվություն չկա, ինչը նշանակում է, որ եթե սա կայանա, ուրեմն` Պուտինը հընթացս է որոշել այցելել Ադրբեջան: Պուտինի հնարավոր այցը Բաքու` ուշագրավ է հատկապես նրանով, որ սեպտեմբերի 7-ին սպասվում էր նրա այցը Հայաստան, որը չկայացավ: Ու թեև նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, որ ՌԴ նախագահի այցը ՀՀ դեռևս օրակարգում է, բայց կոնկրետ կամ գոնե մոտավոր ժամկետ չնշեց:

No comments:
Post a Comment