Tuesday, October 2, 2012

Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Tert.am. 2-9-2012- 5 –րդ գումարման խորհրադարանի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ 64 կողմ, 6
դեմ ձայների հարաբերակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Եվս մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող «փողերի լվացման» հատկանիշներով քննվող գործին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները: Բոյկոտին միանալու մասին վերջինը հայտարարեց ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի, երբ վերջինս հայտարարելով, որ վստահություն չեն տածում Գլխավոր դատախազի ո՛չ մարդկային, ո՛չ պրոֆեսիոնալ որակների հանդեպ, հավելեց, որ ակնհայտ է, որ գործ ունեն քաղաքական պատվերի հետ՝ անկախ միջնորդագրի հիմնավորվածությունից կամ չհիմնավորվածությունից: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլ հայտարարելով իրենց բոյկոտի մասին, հայտարարեց. «Անհասկանալի է մեծամասնության կեցվածքը, փոխանակ ընդդիմանար, որ այս միջնորդագիրը չընդգրկվեր, դեռ մի բան էլ հիմնավորում են, որ սա բխում է պետության ու Ազգային ժողովի և, վերջապես, Վարդան Օսկանյանի շահերից: Ես սա համարում եմ հայաստանյան արդի քաղաքական ֆոլկլորի բացառիկ նմուշ»: Աղվան Հովսեփյանի միջնորդագրի փակ գաղտնի քվեարկությունը տևեց 30 րոպե Քվեարկությանը մասնակցում էին միայն «Հանրապետական« խմբակցության և «Օրինաց երկրի» պատգամավորները: Ժառանգության համամասնական ցուցակի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեսքանդր Արզումանյանը , ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը և դաշնակցական Արծվիկ Մինսյանը վերահսկում են փակ, գաղտնի քվեարկությունը:

No comments:

Post a Comment