Tuesday, October 2, 2012

ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հարցում ունեն ընդհանուր մոտեցումներ

Panorama.am. 2-10-2012- Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հարցում ունեն ընդհանուր մոտեցումներ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեզա Սաջջադին: Իրանի դեսպանը, անդրադառնալով Մոսկվայի և Թեհրանի՝ սիրիական խնդրի նկատմամբ ունեցած դիրքորոշմանը, նշել է. «Իրանի և Ռուսաստանի ընդհանուր մոտեցումների կարևորությունը կայանում է նրանում, որ թույլ չեն տալիս, որպեսզի ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները միակողմնիորեն իրենց նախագծերն իրականացնեն Սիրիայում»: «Սիրիական ճգնաժամում ԱՄՆ միջամտությունն ու Ասադի իշխանության տապալումը Մոսկվայի համար դիտվում է որպես «կարմիր գիծ», ուստի եթե Ռուսաստանը Սիրիայի հարցում զիջի իր դիրքերը, ապա կվտանգվի երկրի անվտանգությունը»,-նշել է Իրանի դեսպանը:

No comments:

Post a Comment