պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այդ մասին Day.Az –ին տեղեկացրել է ինֆորմացիոն աղբյուրը։ Օրերս որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցն արդեն լուծվել է, և առաջիկայում պայմանագիրը կերկարաձգվի 3 տարի ժամկետով՝ նախկին ֆինանսական պայմաններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է իր տեսակետը՝ վարձավճարը 7 մլն-ից 300 մլն դոլար հասցնելու մասին, «ինչը հիմնավորված է և համապատասխանում է այսօրվա իրականությանը»։ Նա նշել է, թե համաձայնության հասնել չի հաջողվել։ Աղբյուրի պնդմամբ, եթե Ռուսաստանը որոշի շարունակել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությունը 3 կամ 5 տարով, ապա դա տեղի կունենա միայն նոր գներով։

No comments:
Post a Comment