Tuesday, October 2, 2012

Բաքվում հերքում են Գաբալայի ՌՏԿ-ի հարցով Մոսկվայի հետ համաձայնության գալու մասին լուրերը

Tert.am. 1-10-2012- Մոսկվայի և Բաքվի միջև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության մասին
պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այդ մասին Day.Az –ին տեղեկացրել է ինֆորմացիոն աղբյուրը։ Օրերս որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցն արդեն լուծվել է, և առաջիկայում պայմանագիրը կերկարաձգվի 3 տարի ժամկետով՝ նախկին ֆինանսական պայմաններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է իր տեսակետը՝ վարձավճարը 7 մլն-ից 300 մլն դոլար հասցնելու մասին, «ինչը հիմնավորված է և համապատասխանում է այսօրվա իրականությանը»։ Նա նշել է, թե համաձայնության հասնել չի հաջողվել։ Աղբյուրի պնդմամբ, եթե Ռուսաստանը որոշի շարունակել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությունը 3 կամ 5 տարով, ապա դա տեղի կունենա միայն նոր գներով։

No comments: