Tuesday, October 2, 2012

«Սիոնիստական վարչակարգն առաջին հարվածով իր իսկ վերջը կտա». Ջազայերի

1in.am. 1-10-2012- Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ սիոնիստական
վարչակարգն ի վիճակի չէ Իրանի դեմ ռազմական ակցիա ձեռնարկելու, հաղորդում է abna.ir-ը: Բրիգադային գեներալ Սեյեդ Մասուդ Ջազայերին նշելով, որ Թել Ավիվի Իրանի վրա հավանական հարձակումների վերաբերյալ հայտարարությունները հոգեբանական պատերազմ են, հավելել է. «ԱՄՆ-ում և Իսրայելում գործերի դրության վերաբերյալ վերջին գնահատականները խոսում են այն մասին, որ թշնամիներն Իրանի հետ ռազմական առճակատման գնալու հնարավորություն չունեն»:

No comments:

Post a Comment