Tuesday, October 2, 2012

Էդվարդ Նալբանդյան. Ցեղասպանության ժխտումը նոր ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար

News.am. 1-10-2012- ՄԱԿ-ը հաջորդ տարի կնշի Ցեղասպանության հանցագործության կանխման ու պատժի մասին կոնվենցիայի 65 ամյակը: Այդ տարեդարձը կարեւոր հանգրվան է լինելու այն` ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ գործիք դարձնելու համար: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ցեղասպանության ժխտումը եւ անպատժելիությունը նոր ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները տեսած ազգի զավակներ` մենք համոզված ենք, որ անկախ որեւէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա դրանք կանխել»,- նշել է Նալբանդյանը: Վերջինիս խոսքով, այս միաձայնության պակասի ապտճառով է, որ մարդկությունը կանգնում է մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առջեւ: «Խորապես համոզված ենք, որ մենք այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է ունենանք: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք մի այնպիսի աշխարհ հանդեպ, որում ցեղասպանության հանցագործությունն այլեւս երբեք չի կրկնվի»,- ամփոփել է նա:

No comments:

Post a Comment