Panorama.am. 1-10-2012- ԵԽԽՎ բյուրոն աշնանային նստաշրջանի աշխատանքների օրակարգում ներառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործը: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հաղորդել է Ստրասբուրգում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը, հարցը վերջնականապես կհաստատվի Ասամբլեայի նիստի բացման ժամանակ: Նիստի օրակարգում Սաֆարովի գործի հաստատման պարագայում, քննարկումները տեղի կունենան հինգշաբթի օրը` հոկտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ Բյուրոն ավելի վաղ Ռ. Սաֆարովի գործի առնչությամբ քննարկում կազմակերպվելու վերաբերյալ դիմում էր ստացել: Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Նշենք, որ Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Եվ Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ-ն առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը: ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ արձակումն անընդունելի է և ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում ԵԽ իրավական գործիքների անօրինական կիրառման փաստի առնչությամբ: Այս սկանդալային ներումը մեծ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ վտանգի է ենթարկում տարածաշրջանի կայունությունը: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի սահմանած սկզբունքների ու իդեալների համաձայն»: Monday, October 1, 2012
Սաֆարովի գործով քննարկումներ` ԵԽԽՎ Ասամբլեայի նիստերին
Panorama.am. 1-10-2012- ԵԽԽՎ բյուրոն աշնանային նստաշրջանի աշխատանքների օրակարգում ներառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործը: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հաղորդել է Ստրասբուրգում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը, հարցը վերջնականապես կհաստատվի Ասամբլեայի նիստի բացման ժամանակ: Նիստի օրակարգում Սաֆարովի գործի հաստատման պարագայում, քննարկումները տեղի կունենան հինգշաբթի օրը` հոկտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ Բյուրոն ավելի վաղ Ռ. Սաֆարովի գործի առնչությամբ քննարկում կազմակերպվելու վերաբերյալ դիմում էր ստացել: Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Նշենք, որ Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Եվ Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ-ն առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը: ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ արձակումն անընդունելի է և ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում ԵԽ իրավական գործիքների անօրինական կիրառման փաստի առնչությամբ: Այս սկանդալային ներումը մեծ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ վտանգի է ենթարկում տարածաշրջանի կայունությունը: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի սահմանած սկզբունքների ու իդեալների համաձայն»:
No comments:
Post a Comment