Panorama.am. 1-10-2012- Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նշել է, որ Թուրքիան կշարունակի պնդել իր նույն դիրքորոշումը: «Թե Ղարաբաղի, և թե Կիպրոսի հիմնախնդիրների հարցում կշարունակենք պնդել մեր ակտիվ, խնդրի լուծմանը միտված և խաղաղությունը խրախուսող սկզբունքային դիրքորոշումը: Թող Հայաստանը իմանա` մինչև մեր ադրբեջանցի եղբայրների իրավունքները չվերականգնվեն, մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի լինի»,-ասել է Էրդողանը:
No comments:
Post a Comment