1in.am. 2-10-2012- ԱՄՆ-ի հետ Իրանի հարցով Իսրայելի տարաձայնությունները մարտավարական բնույթ են կրում,
և այդ երկրի հետ ձևավորված իրական և լուրջ միությանը որևէ այլընտրանք չկա: Այս մասին իսրայելական Haaretz թերթին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը: Նա չի հերքել, որ գոյություն ունի որոշակի տարակարծություն, սակայն, ամեն դեպքում, Իսրայելին և ԱՄՆ-ին միավորում է ընդհանուր մոտեցումը: Լիբերմանի համոզմամբ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը չպետք իրականացվի ԶԼՄ-ներում, և եթե անգամ որոշ տարաձայնություններ են առաջանում, բազմաթիվ հնարավորություններ կան բարձրաձայնել սեփական տեսակետը գոյություն ունեցող կապի միջոցներով՝ առանց մամուլի ծառայություններին դիմելու: Խոսելով Իրանում տիրող իրավիճակի մասին՝ Լիբերմանը նշել է, որ այդ երկիրն այժմ գտնվում է ներքին սուր հակասությունների մեջ, որոնք ի վիճակ են հանգեցնել գործող վարչակարգի տապալմանը: Նրա խոսքերով՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները զգալի հարված են հասցնում նրա տնտեսությանը և ի վիճակի են ժողովրդական ապստամբության տեղիք տալ, ինչպիսին որ տեղի ունեցավ Եգիպտոսի Թահրիր հրապարակում: Ընդ որում, Արևմուտքը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, որպեսզի անհրաժեշտրության պահին օգնություն ցուցաբերի առաջադիմական ուժերին: «Իրանցիների նոր սերունդը հոգնել է գտնվել գերության մեջ: Արդեն հիմա Իրանում նկատվում է հիմնական պարենամթերքի պակաս, նշվում է հանցավորության կտրուկ աճը, տեղի է ունենում կապիտալի արտահոսք, և ակտիվանում է մարդկանց փախուստը երկրից»,- ասել է Լիբերմանը:
No comments:
Post a Comment