Tuesday, October 2, 2012

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում, այդ թվում Կովկասում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:

No comments:

Post a Comment