Wednesday, October 3, 2012

Հայաստանը դատապարտված է ժողովրդավարության. մամուլ

1in.am. 3-10-2012- Մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության
հաղթանակը` երեկ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վրաստանը «կարևորագույն պատմական քննություն հանձնեց»: Ըստ նրա. «Դա առաջին հերթին նշանակում է, որ Վրաստանում կշարունակվեն բարեփոխումները, այդ թվում` նաև ժողովրդավարական բարեփոխումները: Լուրջ հնարավորություն է ստեղծվում Վրաստանի համար` հաստատելու անշրջելի ժողովրդավարություն: Ընդդիմությունը ընտրությունների միջոցով եկավ իշխանության: Վրաստանի նոր Սահմանադրությամբ ամենաբարձր պաշտոնը վարչապետի պաշտոնն է, որին խորհրդարանն է նշանակում: Դա չափազանց կարևոր է տարածաշրջանի համար, դա, ցավոք սրտի, առաջին դեպքն էր տարածաշրջանի 3 պետությունների նորանկախ պատմության մեջ, երբ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով: Եվ սա ամենակարևորն է»: Հարցին` Հայաստանում առաջիկայում հնարավոր համարո՞ւմ է նման փոփոխություն, պարոն Շահնազարյանն ասաց. «Տարոսը մեզ բոլորիս: Որ նման ժողովրդավարական ձևով իշխանություն է նաև ձևավորվելու Հայաստանում` մենք ուղղակի դրան դատապարտված ենք, ե՞րբ դա կլինի` այլ հարց է: Դատելով այսօրվա գործընթացներից, կարծում եմ Հայաստանին շատ լուրջ փորձություններ ու ցնցումներ են սպասվում մոտ ապագայում»:

No comments:

Post a Comment