Panorama.am. 2-10-2012- Բուդապեշտի հույները` սև զգեստներով և սև դրոշներով, լռությամբ բողոքել են Քեմալ Աթաթուրքի արձանի և նրա անունով անվանված այգու հանդիսավոր բացման արարողության ժամանակ, գրում է «hvg.hu»-ն: Միջոցառմանը հայկական դրոշներով հանդես են եկել հայ համայնքի նախագահ Սևան Սերգիսյանը ու փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը: Բողոքողները պահանջում էին, որ հանեն հուշարձանը և այգին վերանվանեն մի ուրիշ` «ոչ այդքան բորբոքող գործչի» անունով: Հիշեցնենք, որ Կիշպեշտ թաղամասի ժողովը դեռ մայիսին էր որոշում կայացրել (Ֆիդես կուսակցության և կառավարության անդամ`Ռիխարդ Տարնաիի առաջարկությամբ), որ թաղամասի այգին անվանեն թուրքական պետության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի անունով: Քեմալ Աթաթուրքը ինչպես հույների, այնպես էլ հայերի մոտ բացասական պատմական անձնավորություն է համարվում, քանի որ նրա ղեկավարած շարժումը այս երկու ժողովրդներին սպանդի է ենթարկել: «Ինձ վրա ավելի ուժեղ է ազդում այս արձանի կանգնեցնելը, քանի որ իմ երկու պապերն էլ զոհվել են հույն-թուրքական պատերազմում,- հայտարարել է բողոքի կազմակերպիչ Սոֆիա Աքրիտիդոուն, - այս հարցով դիմել եմ,բայց ոչ մի դրական պատասխան չստանալով, որոշել եմ կազմակերպել բողոքի այս ակցիան:» Ըստ հունական բողոքողների Մուստաֆա Քեմալ Ատաթուրքն է պատասխանատու հույն-թուրքական պատերազմի ժամանակ մի քանի տաս հազար Անատոլիայի հույների մահվան համար, ինչպես նաև մոտ մեկ ու կես միլիոն հույնի արտաքսման համար: Արարողության վերջում բողոքողները Հայոց Ցեղասպանության և հույն-թուրքական պատերազմի զոհերի հիշատակի համար մոմ են վառել: «Եվ՛ որպես քրիստոնյա, և՛ որպես դեմոկրատ պիտի ամաչի, որ քրիստոնյաների մահվան համար պատասխանատու մարդու արձան կանգնեցրեց» - ասել է Սևան Սերգիսյանը:Wednesday, October 3, 2012
«Որպես քրիստոնյա և որպես դեմոկրատ, ամոթ նրան». հայերը և հույները դուրս են եկել բողոքի ցույցի Աթաթուրք այգու դիմաց
Panorama.am. 2-10-2012- Բուդապեշտի հույները` սև զգեստներով և սև դրոշներով, լռությամբ բողոքել են Քեմալ Աթաթուրքի արձանի և նրա անունով անվանված այգու հանդիսավոր բացման արարողության ժամանակ, գրում է «hvg.hu»-ն: Միջոցառմանը հայկական դրոշներով հանդես են եկել հայ համայնքի նախագահ Սևան Սերգիսյանը ու փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը: Բողոքողները պահանջում էին, որ հանեն հուշարձանը և այգին վերանվանեն մի ուրիշ` «ոչ այդքան բորբոքող գործչի» անունով: Հիշեցնենք, որ Կիշպեշտ թաղամասի ժողովը դեռ մայիսին էր որոշում կայացրել (Ֆիդես կուսակցության և կառավարության անդամ`Ռիխարդ Տարնաիի առաջարկությամբ), որ թաղամասի այգին անվանեն թուրքական պետության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի անունով: Քեմալ Աթաթուրքը ինչպես հույների, այնպես էլ հայերի մոտ բացասական պատմական անձնավորություն է համարվում, քանի որ նրա ղեկավարած շարժումը այս երկու ժողովրդներին սպանդի է ենթարկել: «Ինձ վրա ավելի ուժեղ է ազդում այս արձանի կանգնեցնելը, քանի որ իմ երկու պապերն էլ զոհվել են հույն-թուրքական պատերազմում,- հայտարարել է բողոքի կազմակերպիչ Սոֆիա Աքրիտիդոուն, - այս հարցով դիմել եմ,բայց ոչ մի դրական պատասխան չստանալով, որոշել եմ կազմակերպել բողոքի այս ակցիան:» Ըստ հունական բողոքողների Մուստաֆա Քեմալ Ատաթուրքն է պատասխանատու հույն-թուրքական պատերազմի ժամանակ մի քանի տաս հազար Անատոլիայի հույների մահվան համար, ինչպես նաև մոտ մեկ ու կես միլիոն հույնի արտաքսման համար: Արարողության վերջում բողոքողները Հայոց Ցեղասպանության և հույն-թուրքական պատերազմի զոհերի հիշատակի համար մոմ են վառել: «Եվ՛ որպես քրիստոնյա, և՛ որպես դեմոկրատ պիտի ամաչի, որ քրիստոնյաների մահվան համար պատասխանատու մարդու արձան կանգնեցրեց» - ասել է Սևան Սերգիսյանը:
No comments:
Post a Comment