Wednesday, October 3, 2012

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը դատարկում են Հայաստանը. մամուլ

1in.am. 3-10-2012- Երեկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հյուպատոս Ջորջ Լիննի շուրթերով հրապարակեց ԱՄՆ
Կոնգրեսի որոշումն այն մասին, որ մեկնարկել է «Diversity Visa-2014» վիճակախաղը: Այն կազմակերպվում է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի և քաղաքացիության մասին» օրենքի համաձայն: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ծրագրի շրջանակներում տարեկան 50 հազ. մշտական բնակության վիզաներ են տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: Բայց ԱՄՆ-ն ունի «սև ցուցակ», որում տեղ գտած երկրներից վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ է ներգաղթել 50 հազար բնակիչ: Հայաստանն այդ ցուցակում չէ: Մեր երկրից 2013թ. վիճակախաղում, որը վերջերս ավարտվեց, վիզա է շահել 1200 մարդ, 2012թ.`998: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին Ռուսաստանի հայտնի «Համերկրացիներ» պետական ծրագրում` դարձնելով անժամկետ: ՌԴ պետական այդ ծրագրով ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի բնակչության հաշվին վերաբնակեցվում են Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծայրամասային կամ թույլ բնակեցված տարածքները: «Այսպիսով` մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից` ԱՄՆ-ը, խթանում են ՀՀ-ում արտագաղթը: Նրանք ՀՀ քաղաքացիներին գայթակղիչ առաջարկներով տանում են` Հայաստանը թողնելով առանց հայերի: Իսկ գործող իշխանությունն այս խնդիրները բարձրացնելու փոխարեն շարունակ տարբեր չափի գումարներ է խնդրում երկու գերտերություններից»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment