Saturday, August 15, 2009

Եթե Հայաստանն ու սփյուռքը միավորվեն, ապա Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչել ստիպելու հնարավորությունն ավելի իրակա՞ն կդառնա

/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - «Սփյուռքը պետք է Հայաստանի գլխավոր դաշնակիցը լինի»,- այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, եթե Հայաստանն ու սփյուռքը միավորվեն, ապա Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչել ստիպելու հնարավորությունն ավելի իրական կդառնա: «Թուրքիային փրկեց այն, որ Սերժ Սարգսյանը համաձայնեց ճանապարհային քարտեզին»,- ասել է Շիրխանյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, եթե այդ բանակցություններն ընթանան մեկնարկային կետում: Վահան Շիրխանյանը նաեւ նշել է, որ շատ կարեւոր է վերականգնել լիարժեք վստահությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ իրավական փաստաթղթերի համաձայն երկրները ռազմավարական գործընկերներ են: «Հայաստանն իրեն ճիշտ չի պահել Ռուսաստանի հանդեպ: Անկախ նրանից` դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, ես գտնում եմ, որ Հայաստանը չպետք է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պարգեւատրեր Պատվո շքանշանով»,- ասել է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամը` ընդգծելով, որ սխալ է համարել նաեւ Հայաստանի դիրքորոշումը ռուս-վրացական պատերազմի ժամանակ:

No comments:

Post a Comment