Saturday, August 15, 2009

Թուրքիայում Արամ Տիգրանի հոգեհանգստի արարողությունն անցավ նրա աճյունի բացակայությամբ

Tert.am. 14-8-2009- Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մեխակներ է դրել ծագումով հայ երգիչ-երգահան Արամ Տիգրանի հոգեհանգստի արարողության ժամանակ, ով մահացել էր օգոստոսի 8-ին: Տիգրանի հոգու հանգստության պատարագը տեղի է ունեցել Դիարբեքիրի Հայկական գերեզմանատանը` առանց երգչի աճյունի, քանի որ նրա թաղումը Թուրքիայում կազմակերպելը որոշ բյուրակրատական խոչընդոտներ էր առաջ բերել: Հիշեցնենք, որ Արամ Տիգրանը, ով Հունաստանի քաղաքացի էր հանդիսանում, դեռևս կենդանության օրոք ցանկացել էր, որպեսզի մահից հետո իրեն թաղեն Դիարբեքիրում, սակայն օտարերկյա քաղաքացուն Թուրքիայում թաղելու համար անհրաժեշտ է ստանալ երկրի ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության թույլտվությունը, ինչը Տիգրանի դեպքում անել չէր հաջողվել: Այդ իսկ պատճառով Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը ղեկավարվում է քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության կողմից, որոշեց նույնիսկ երաժշտի աճյունի բացակայության դեպքում Հայկական գերեզմանոցում հոգեհանգստի պատարագ անցկացնել Տիգրանի հիշատակին: Դիարբեքիրում քրդամետ կուակցության ներկայացուցիչ Այսել Թուջլուքը հայտարարել է, որ իրենք դեռևս չեն կորցնում հույսը և հավատում են, որ Տիգրանի մարմինը կհանձնեն Դիարբեքիրի հողին, ինչպես և նա ցանկացել է կենդանության օրոք: «Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր խոչընդոտել են Տիգրանի մարմինն այստեղ տեղափոխելուն, արդյունքում կհասկանան իրենց սխալը»,- ասել է նա: Դիարբեքիրի քաղաքապետ Բայդեմիրը նշել է, որ Տիգրանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն Ժողովրդավարական հասարակություն կուսկացության պատվիրակությունն անպայմանորեն ներկա է գտնվելու այդ արարողությանը և Դիարբեքիրից հող է տանելու` նրա գերեզմանի համար:

No comments:

Post a Comment