Tert.am. 14-8-2009- Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մեխակներ է դրել ծագումով հայ երգիչ-երգահան Արամ Տիգրանի հոգեհանգստի արարողության ժամանակ, ով մահացել էր օգոստոսի 8-ին:
Տիգրանի հոգու հանգստության պատարագը տեղի է ունեցել Դիարբեքիրի Հայկական գերեզմանատանը` առանց երգչի աճյունի, քանի որ նրա թաղումը Թուրքիայում կազմակերպելը որոշ բյուրակրատական խոչընդոտներ էր առաջ բերել:
Հիշեցնենք, որ Արամ Տիգրանը, ով Հունաստանի քաղաքացի էր հանդիսանում, դեռևս կենդանության օրոք ցանկացել էր, որպեսզի մահից հետո իրեն թաղեն Դիարբեքիրում, սակայն օտարերկյա քաղաքացուն Թուրքիայում թաղելու համար անհրաժեշտ է ստանալ երկրի ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության թույլտվությունը, ինչը Տիգրանի դեպքում անել չէր հաջողվել:
Այդ իսկ պատճառով Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը ղեկավարվում է քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության կողմից, որոշեց նույնիսկ երաժշտի աճյունի բացակայության դեպքում Հայկական գերեզմանոցում հոգեհանգստի պատարագ անցկացնել Տիգրանի հիշատակին:
Դիարբեքիրում քրդամետ կուակցության ներկայացուցիչ Այսել Թուջլուքը հայտարարել է, որ իրենք դեռևս չեն կորցնում հույսը և հավատում են, որ Տիգրանի մարմինը կհանձնեն Դիարբեքիրի հողին, ինչպես և նա ցանկացել է կենդանության օրոք:
«Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր խոչընդոտել են Տիգրանի մարմինն այստեղ տեղափոխելուն, արդյունքում կհասկանան իրենց սխալը»,- ասել է նա:
Դիարբեքիրի քաղաքապետ Բայդեմիրը նշել է, որ Տիգրանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն Ժողովրդավարական հասարակություն կուսկացության պատվիրակությունն անպայմանորեն ներկա է գտնվելու այդ արարողությանը և Դիարբեքիրից հող է տանելու` նրա գերեզմանի համար:Saturday, August 15, 2009
Թուրքիայում Արամ Տիգրանի հոգեհանգստի արարողությունն անցավ նրա աճյունի բացակայությամբ
Tert.am. 14-8-2009- Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մեխակներ է դրել ծագումով հայ երգիչ-երգահան Արամ Տիգրանի հոգեհանգստի արարողության ժամանակ, ով մահացել էր օգոստոսի 8-ին:
Տիգրանի հոգու հանգստության պատարագը տեղի է ունեցել Դիարբեքիրի Հայկական գերեզմանատանը` առանց երգչի աճյունի, քանի որ նրա թաղումը Թուրքիայում կազմակերպելը որոշ բյուրակրատական խոչընդոտներ էր առաջ բերել:
Հիշեցնենք, որ Արամ Տիգրանը, ով Հունաստանի քաղաքացի էր հանդիսանում, դեռևս կենդանության օրոք ցանկացել էր, որպեսզի մահից հետո իրեն թաղեն Դիարբեքիրում, սակայն օտարերկյա քաղաքացուն Թուրքիայում թաղելու համար անհրաժեշտ է ստանալ երկրի ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության թույլտվությունը, ինչը Տիգրանի դեպքում անել չէր հաջողվել:
Այդ իսկ պատճառով Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը ղեկավարվում է քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության կողմից, որոշեց նույնիսկ երաժշտի աճյունի բացակայության դեպքում Հայկական գերեզմանոցում հոգեհանգստի պատարագ անցկացնել Տիգրանի հիշատակին:
Դիարբեքիրում քրդամետ կուակցության ներկայացուցիչ Այսել Թուջլուքը հայտարարել է, որ իրենք դեռևս չեն կորցնում հույսը և հավատում են, որ Տիգրանի մարմինը կհանձնեն Դիարբեքիրի հողին, ինչպես և նա ցանկացել է կենդանության օրոք:
«Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր խոչընդոտել են Տիգրանի մարմինն այստեղ տեղափոխելուն, արդյունքում կհասկանան իրենց սխալը»,- ասել է նա:
Դիարբեքիրի քաղաքապետ Բայդեմիրը նշել է, որ Տիգրանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն Ժողովրդավարական հասարակություն կուսկացության պատվիրակությունն անպայմանորեն ներկա է գտնվելու այդ արարողությանը և Դիարբեքիրից հող է տանելու` նրա գերեզմանի համար:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment