Panorama.am. 11-12-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կայցելեն Հայաստան հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը:
Նկատենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքու, հանդիպել ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության հետ և, ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացման, նրանց ներկայացրել Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը:
Ինչո՞ւ համանախագահները չեն այցելել Հայաստան հարցին, Բալայանը պատասխանեց. «Նման պայմանավորվածություն չի եղել»:
No comments:
Post a Comment