Saturday, December 12, 2009

Համանախագահները Հայաստան կայցելեն հաջորդ տարեսկզբին

Panorama.am. 11-12-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կայցելեն Հայաստան հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նկատենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքու, հանդիպել ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության հետ և, ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացման, նրանց ներկայացրել Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Ինչո՞ւ համանախագահները չեն այցելել Հայաստան հարցին, Բալայանը պատասխանեց. «Նման պայմանավորվածություն չի եղել»:

No comments: