Tuesday, January 12, 2010
Ադրբեջանցի զինծառայողն իր 3 ծառայակից ընկերներին սպանել է
Panorama.am. 12-1-2010- Նախօրեին, Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով հատուկ դատարանում վերսկսվել է ադրբեջանցի զինծառայող կրտսեր սերժանտ Օրհան Սաֆարովի հարցով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» տեղեկատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սաֆարովն իր զինվորական ծառայությունն է անցկացրել Շամքիրի շրջանի, Սեյֆելի գյուղի մերձակայքում տեղակայված ուսումնական զորամասում: Օ. Սաֆարովը կրակ էր բացել համածառայակից ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 կրտսեր համանատարներ մահացել էին, իսկ մեկ զինվոր վիրավորվել էր:
«Ես վստահել էի իմ որդուն պետությանը, որպեսզի նա ծառայի հայրենիքին: Եթե այդ մարդը հիվանդ է, ինչո՞ւ են նրան զորակոչել զինվորական ծառայության»,- դատավարության ընթացքում հարցրել է սպանված զինծառայողներից մեկի մայրը:
Նշենք, որ Օ. Սաֆարովը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և պետական մեղադրողը այդ արարքների համար դատարանից ցմահ ազատազրկում է պահանջել:
No comments:
Post a Comment