Tuesday, January 12, 2010

Իրաքի փախստականների համար ՀՀ Արարատի մարզում կգործի Մանկական կրթայան կենտրոն

/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - Ս.թ. հունվարի 13-ին, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում (Անդրանիկի 2) Դարբնիկ գյուղի մանկական կրթայան կենտրոնի բացումը: Կենտրոնը հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով -2» ծրագրի շրջանակներում եւ ծառայություններ է մատուցելու իրաքահայ գաղթականներին: Ծրագիրն իրականացրել են Սեյվ դը չիլդրեն եւ Առաքելություն Հայաստան կազմակերպությունները` ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների եւ միգրացիայի վարչության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում ապաստանած իրաքահայ գաղթական երեխաների, երիտասարդների եւ նրանց ծնողների կրթությանը, մշակութային ադապտացմանն ու կենսապայմանների բարելավմանը: Միջացառմանը ներկա կգտնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ կրթության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ եւ այլոք:

No comments:

Post a Comment